Կանխվել է մի խումբ մարդկանց կողմից Ադրբեջանի սահմանն ապօրինաբար հատելու փորձը: Ինչպես տեղեկանում ենք ԱՊԱ գործակալությունից՝ Ադրբեջան-Իրան սահմանին տեղի է ունեցել զինված միջադեպ:

Թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները կարողացել են կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն հատելու մի խումբ մարդկանց փորձը: Արդյունքում նրանք զինված դիմադրություն են ցույց տվել, սակայն հետ են քաշվել:

Հաղորդվում է նաև, որ հայտնաբերվել է 4 կիլոգրամ 425 գրամ ափիոն: