Այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ ցուցակը գլխավորողներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպում ունեցավ Էրեբունի զանգվածի Սարի թաղի և Վադաշենի բնակիչների հետ:
Տարոն Մարգարյանը Երեւանի համար օրակարգային հարց է համարում վարչական շրջանների համաչափ զարգացումը:
Վերջինիս խոսքով շարունակում են օրակարգում մնալ թե ասֆալտապատման, թե ծաղկապատման, թե բարեկարգման աշխատանքները: Ուշադրության են առնված վերելակների, տանիքների, ոռոգման ցանցի եւ բազմաթիվ այլ հարցեր: «Մայիսի 5-ին երեւանցին ընտրելու է ավելի լավ Երեւան, անվճար մանկապարտեզ, վերանորոգված դպրոց»,-ասաց քաղաքապետը և ընդգծեց ` հավաստիացնելով, որ կսկսվեն նոր ծրագրերի նախագծեր, որոնք կապահովեն ավելի բարեկեցիկ կյանք:
Հանդիպման ընթացքում Տարոն Մարագարյանը նաև լսեց և խոսեց այն քաղաքացիների հետ,որոնք մոտենում էին քաղաքապետին տարբեր խնդիրներով:Իսկ  բազմաթիվ քաղաքացիներ   քաղաքապետին էին մոտենում ուղղակի  երախտիքի խոսքեր ասելու համար:

ղ