ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ 28.07.2015-06.08.2015թթ. ընթացքում հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնին հավակնող թվով երկու թեկնածություններ` Մարզպետունի Զադոյանի և Շուշան Դոյդոյանի:
Մարզպետունի Զադոյանի թեկնածությունն առաջադրվել է «ԼոգոՍ» երիտասարդական, իրավապաշտպան, «Ժողովրդավարության կայացման» «Ֆեմիդա» իրավաբանական կլինիկայի, «ՑՈԼԻՆԵ» բարեգործական, մշակութային, իրավապաշտպան, Շիրակի մարզի «Բարեփոխում և Զարգացում» իրավապաշտպան, «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն», «Կանթեղ» իրավապաշտպան, «Արաքս Կենտրոն», «ՈՒԻԽ» Իրավաբանական կլինիկա» հասարակական կազմակերպությունների 07.07.2015թ. համատեղ արձանագրությամբ :
Շուշան Դոյդոյանի թեկնածությունն առաջադրվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրազեկ և պաշտպանված սպառող», «Ընդդեմ իրավական կամայականության», «Առաքելություն Հայաստան» բարեգործական, «Հայաստանի Մանկական Ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպությունների 05.08.2015թ. համատեղ արձանագրությամբ: Թեկնածուների կենսագրությունն ու արձանագրությունները՝ Նախարարության պաշտոնական կայքում՝ http://moj.am/announcements/view/article/112 : *Ծ Ա Ն Ո Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Ցուցակի հրապարակելուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում թեկնածություն ներկայացրած հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն գրավոր դիմումով նախարարություն ներկայացնել ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող է հավաստել թեկնածուների մասնագիտական փորձառությունը և նպաստել լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների և արժանիքների բացահայտմանը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					