Այսօր առավոտյան ժամը 8-ի սահմաններում Սիրիայի Լաթակիա քաղաքի Բաղդադ թաղամասում ռմբակոծությունից վնասվել է կառավարական շենքի 5-րդ հարկը։
Ռմբակոծության պատճառով նյութական վնասներ են կրել շրջակա բոլոր շենքերը և վաճառատները։
Առայժմ զոհերի մասին տեղեկություններ չկան։