ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 8-ից 9-ը աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզում: Նախարարը նախ և առաջ այցելել է առաջնագիծ, ծանոթացել դիրքերի բարելավման աշխատանքներին, ինժեներական հագեցվածությանը, հրամանատարության հետ քննարկել մարտական պատրաստության և այլ հարցեր:
Սեյրան Օհանյանը այցելել է նաև զորամասեր, հետևել շինարարական աշխատանքներին: Նախարարը հանդիպել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, տվել նրանց հուզող հարցերի պատասխանները, համայնքների ղեկավարների հետ քննարկել սահմանային լարվածության և համայնքներին աջակցության հարցեր: