Հայաստանից օգոստոսի 1-ին մեքենայով Ուկրաինա մեկնած 27-ամյա Դավիթ Դավթյանն անհետ կորել է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դավիթի մանկության ընկերը՝ Ռոբերտ Բեջանովը պատմեց, որ վերջին անգամ նրա հետ խոսել են օգոստոսի 3-ին, որից հետո նա անհետացել է:

«Դավիթը Երեւանից հագուստ էր տանում Խարկով, պետք է հասցներ տեղ ու հետ գար: Ամսի 1-ին դուրս է եկել Երեւանից, ամբողջ ընթացքում հետը խոսել ենք, ամեն ինչ նորմալ էր: Ամսի 3-ին ժամը 12:30-ին խոսեցինք, ինքն արդեն հասել էր Ռուսաստանի Ռոստովի մարզի Կամենս-Շախտինսկի քաղաք: Դրանից հետո կապը կորավ»,- ասաց Ռոբերտ Բեջանովը:

Դավիթի հարազատներն արդեն կապ են հաստատել Ուկրաինայի իրավապահ մարմինների հետ: Նրանց փոխանցմամբ՝ հայաստանցի երիտասարդը Ուկրաինայի տարածք չի մտել:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: