Օգոստոսի 8-ին Ռուսաստանի Իստրինսկի ջրամբարի մոտ տեղի է ունեցել ավիավթար, որի արդյունքում կան զոհեր: Զոհվածների թվում կան նաև հայեր: Այժմ հաղորդում են նաև, որ ավիաաղետի հետևանքով 4 հայազգի զոհվածների թվում երկու երեխա կա՝ 8 տարեկան Էրիկ և 10 տարեկան Օֆելյա Գելչյանները։

Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությանը տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը

Զոհված հայազգի մյուս երկու ուղևորներն են եղել Լարիսա (25 տարեկան) և Պավել Մանուկյանները (26 տարեկան): Վթարի հետևանքով զոհվել էին 2 օդաչուներն ու 7 ուղևորները։