Մարդ ով Հայաստանին վերևից է նայում ու թերագնահատում է սեփական պատմությունն ու արժեքները՝ դասական անգրագետ է: Մեզանում շատ կան մարդիկ, ովքեր հեգնանքով են խոսում մեր երկրի մասին, բայց երբ գնում և տեսնում ես, ինչ պայմաններում են ապրում իրենց գերմանիաներում ու ֆրանսիաներում, ապշում ես:

Ասելիքս այն է, որ պետք չէ ինքնահաստատվել սեփական երկրի հաշվին, պետք է նախ սեփականը սիրել ու հարգել, իսկ դրա համար այն պետք է ճանաչել: Գոնե պետք է տարրական գիտելիքներ ունենալ սեփական երկրի մասին:

Ես բազմիցս ասել եմ, մեր երկիրը սանտիմետր առ սանտիմեր հրաշք է:

Զոհրապ Եգանյան՝ ֆեյսբուք