Այսօր առավոտյան Թուրքիայի հարավ-արևելյան Թուրքիա-Սիրիա-Իրաք սահմանագծում ական է պայթել ոստիկանատան մոտակայքում։ Արդյունքում 4 ոստիկան է զոհվել, 1 ոստական վիրավորվել է, կան նաև այլ 10 վիրավորներ։
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած նույնանման երկրորդ դեպքն է սա։ Առաջինը տեղի էր ունեցել վաղ առավոտյան: Ոստիկանատան դիմաց մեքենա է պայթել, որի արդյունքում էլ գրանցվել է 3 զոհ և 10 վիրավոր, որոնցից 3-ը ոստիկաններ են եղել։