Հիմա արդեն շոկի մեջ եմ... Ես տևական ժամանակ պնդում էի, որ Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողը Մխիթար Մուշեղյանն է: Պարզվում է, որ այդ տղան խաբել է ինձ ու շատերիս՝ ներկայանալով Մխիթար...
Խաբել է նաև տարիքի հարցում: Նա ասում էր, որ 1982 թվականի ծնված է, մինչդեռ, իսկապես, 20 տարեկան է...
Այդ դեպքում, ե՞րբ էր հասցրել սովորել 4 տարի համալսարանում, երկու տարի աշխատել որպես դասախոս... Մի՞թե 13 տարեկանում համալսարան էր ընդունվել, քանի որ մեկ տարի է՝ կապ չուներ Նիկոլ Գալանտերյանի անվան կեղծ համալսարանի հետ...
Բայց շոկային բացահայտումն այլ է: Նա ինձ պատմել էր, որ մտերիմ հարաբերությունների մեջ է լեզվաբան Մովսես Նաջարյանի հետ, որի հետ ծանոթացել է վերջերս...
Նաև պատմել է, որ Մովսես Նաջարյանի եղբայրը՝ Հայկազուն եպս Նաջարյանը, իր հեռավոր ծանոթն է...
Ստացվում է, որ այդ տղան հարազատ հորը ներկայացրել էր որպես վերջերս մտերմացած ծանոթ, իսկ հարազատ հորեղբայրն էլ հեռավոր ծանոթն է...
Էլի՞ բացահայտում անեմ...
Իսկապես, չեմ կարողանում հաղթահարել շոկը...
Լևոն Մութաֆյան - ֆեյսբուք