Կենտրոնական Ասիային և Կովկասին տրամադրվող ԱՄՆ 2014 թվականի համար նախատեսված օգնությունը կրճատվելու է: Տարածաշրջանում բոլոր պետություններին օժանդակությունը նվազելու է, միակ բացառություն կազմում է Ղրղզստանը: Ներկայացված բյուջեի համաձայն Կենտրոնական Ասիային օժանդակությունը նվազել է 4 %-ով, իսկ Կովկասին հասնող օգնությունը` 12%-ով: Բյուջեում տարածաշրջանին հասնող օժանդակության կրճատումները սկսել էին փետրվարին 2013 թվականի պետական բյուջեի հրապարակումից հետո, որը համեմատած 2012 թվականի նվազելու էր 24 տոկոսով: Միևնույն ժամանակաշրջանի համար Կենտրոնական Ասիային տրվող օգնությունը նվազելու էր 12 տոկոսով:
Այսպես Հայաստանին տրամադրվող օգնությունը համեմատած 2013 թվականի նվազելու է 16 %-ով և կազմելու է 30,843,000 դոլար: Ադրբեջանին տրամադրվող օգնությունը նվազելու է 5 %-ով և կազմելու է 15,555,000 դոլար, Վրաստանի օգնությունը նվազում է 12 %-ով` կազմելով 60,775,000 դոլար:
Չորեքշաբթի օրը հրապարակաված բյուջեի ծրագրում, սակայն մանրամասներ չէր ներկայացնում համեմատած փետրվարին հրապարակված 2013 թվականի բյուջեի և դժվար է գնահատել, թե ինչքանով է աճել կամ պակասել ռազմական օգնությունը ընդհանուր բյուջեի սահմաններում: Միայն կարելի է ասել պետդեպարտամենտից հասնող ամենամեծ օժանդակությունը տարածաշրջանում հասնում է Վրաստանին, որը նույնպես նվազել է 14,4 հազար դոլարից կազմելով 12 հազար դոլար համեմատած 2013 թվականի: Պետք է նշել, սակայն, պաշտպանության նախարարությունից հասնող օժանդակությունը տարածաշրջանին աճ է ապրել, որի հիմնական նպատակն է անվտանգության հաստատումը: Այս մասին հայտնում է Eurasianet.org լրատվական-վերլուծական գործակալությունը: