Հրապարակ թերթը գրում է. «Հայաստանյայց առաքելական եկեղեցին չի մկրտել Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառից Երևան եկած, 1915 թ. բռնի իսլամացած երեք հայերի՝ երկու հայուհու և Տիգրանակերտից ժամանած մեկ հայորդու: Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցներն ուրբաթ օրը ստիպված են եղել մի քանի եկեղեցիներ գնալ, թախանձել, խնդրել առաքելական եկեղեցու հովիվներին՝ իրենց քրիստոնեության մեռոնով օծել, սակայն ապարդյուն, բոլոր եկեղեցիներում թղթաբանական խնդիրներ են ստեղծել: «Սկզբում գնացինք Էջմիածին, ապա՝ Խոր Վիրապ, վերջին եկեղեցին Սուրբ Հովհաննեսն էր՝ Կոնդի, բայց ամեն տեղ մերժում ստացանք, ոչ ոք մեզ չընդունեց:

Անգամ սփյուռքի փոխնախարարի միջամտությունը և բանակցությունը կաթողիկոսարանի հետ օգուտ չտվեց»,- հիասթափված ասաց մկրտվել ցանկացողների մտերիմներից մեկը՝ նկատելով, որ եթե Հայ առաքելական եկեղեցին «հավատարիմ չէ» Աստվածաշնչին և չի մտահոգվում մեկ «մոլորյալով», ապա որն է նրա առաքելությունը:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։