Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի զուգարանում հայտնաբերվել է նորածին երեխայի դի: ԱԻնչպես տեղեկանում ենք РИА-ից՝ երեխայի մարմինը հայտնաբերել է հավաքարարը:

Կանանց զուգարանում, որը գտնվում է երկրորդ հարկում, երեխայի դի է հայտնաբերվել: Ոստիկանությունը արդեն իսկ ձերբակալել է 1991 թվականի ծնված կնոջ: Նա ժամանել էր Ռոստովից և պետք է թռչեր Տյումեն: Նախնական տվյալներով՝ դա նրա երեխան է եղել: