Շատ տարօրինակ է, բայց մասնավոր հատվածը Երևանում և մարզերում տարբեր կերպ է վարձատրում իր աշխատակիցներին՝ նույն բջջային օպերատորները, նույն բանկերը: Տարօրինակն այն է, որ մասնաճյուղերը բացվում են ըստ բնակչության թվի և եթե X բանկը 15 հզ բնակչության համար նախատեսում է մեկ մասնաճյուղ, ապա տարբերություն չպետք է լինի, թե որտեղ է այդ մասնաճյուղը՝ Երևանում, թե Վանաձորում, թե Գյումրիում:

Կարծում եմ, մասնավորը պետք է այս հարցում ընդօրինակի պետությանը և համավար աշխատավարձեր սահմանի, հակառակ պարագայում չի մնում ոչ մի շարժառիթ մարզերում ապրելու. նույն գինն է գազը, լույսը, ջուրը, իսկ աշխատավարձերը գրեթե կրկնակի պակաս են: Արդար չի։

Զոհրապ Եգանյան՝ ֆեյսբուք