Օգոստոսի 13-ին «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչում Հայաստանի թիմը կմասնակցի դեղին տանկով, իսկ ռուս տանկիստները՝ կարմիր տանկով: Այն իրականացվելու է մերձմոսկովյան Ալաբինո զինափորձարանում:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ մրցումների գլխավոր դատավոր Եվգենի Պոպլավսկին հայտնել է վիճակահանության արդյունքները:
Նշենք նաև, որ վիճակահանության արդյունքներով՝ առաջին մրցաշարում հանդես կգան Հնդկաստանի, Ղազախստանի, Սերբիայի և Հայաստանի զինվորականները: Նրանք ստացել են համապատասխանաբար կանաչ, կարմիր, կապույտ և դեղին տանկերը:
Օգոստոսի 13-ին թիմերը դուրս կգան մրցաասպարեզ և «տանկային բիաթլոնի» մրցաշարի եզրափակիչ դուրս կգա միայն չորս թիմ: