Այսօր ՀՀ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Երևանի Տիգրան Մեծ 26ա հասցեում գտնվող 53 դպրոցի երրորդ հարկը՝ 487.5 քառ. մետր տարածքով տրամադրելու հարցը: Կառավարությունն այն երգչուհուն հավանաբար կհանձնի 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով` իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով: