Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Նա ծնվել է 1958 թվականին, Գանձակում։ Արցախյան շարժման առաջին իսկ օրերին տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ համակարգում էր փախստականների հետ աշխատանքը։
1988-ից արդեն մասնակցում էր մարտական գործողությունների, Գանձակի ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկն էր:
1991 թվականին ընտրվել է ԼՂՀ առաջին Գերագույն Խորհրդի պատգամավոր, հետո՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։
1997-ին տեղափոխվել է Երևան:
Լևոն Մելիք-Շահնազարյան... մարդ, ով հեռացավ կյանքից, բայց հավերժ անմահ է իր գործով, հայրենիքին նվիրվածությամբ: Նա իր մարդկային որակով և իսկական հայորդու տեսակով դեռ շատերի համար օրինակ կդառնա:
YerevanNews.am-ը խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Մելիք-Շահնազարյանի ընտանիքի անդամների, ընկերներին, մտերիմներին, հարազատներին:


