Ֆիննական ոստիկանությունը սխալմամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը մտցրել է որոնման մեջ գտնվող հանցագործների ցուցակում: Այս մասին ապրիլի 10-ին հայտնել է Associated Press լրատվական գործակալությունը: Թեորապես, ինչպես նշում է գործակալությունը, Պուտինին այդ պատճառով կարող էին ձերբակալել Ֆինլանդիայի սահմանին:

Ֆինլանդիայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ռոբին Լարդոթը գործակալությանը տրված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանի նախագահի անունը սխալմամբ է հայտնվել այդ ցուցակում և արդեն հեռացվել է այդտեղից: «Մենք այդ կապակցությամբ անցկացնում ենք հետաքննություն պարզելու համար, թե ինչպես է անունը սխալմամբ հայտնվել այդ ցուացկում»,- հայտարարել է նա` հրաժարվելով այլ մեկնաբանություններից:

Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Պայվի Ռայսանենը, որի ենթակայության տակ է գտնվում ոստիկանությունը, իր անկեղծ ներողամտությունն է հայտնել Վլադիմիր Պուտինին:

Ընդ որում ֆիննական MTV3 հեռուստաընկերությունը նշել է, որ իր տվյալներով ռուս նախագահի անունը սխալմամբ չի հայտնվել հայտնվել հանցագործների ցուցակում, այլ «Գիշերային գայլեր» բայքերական ակումբի հետ կապերի պատճառով: Միառժամանակ հեռուստաընկերությունը նշում է, որ խոսքը գնում է գաղտնի ցուցակի մեջ, որը հասանելի է միայն իրավապահ մարմինների ղեկավարների սահմանափակ մարդկանց:

Պուտինը մի քանի անգամ հաճախել է բայքերական ակումբ, այնտեղ հանդիպել «Գիշերային գայլերի» ղեկավար Ալեքսանդր Զալդոստանովի հետ, որը հայտնի է վիրաբույժ մականունով: 2013 թվականի մարտի կեսերին պարզ է դարձել, որ Պուտինը վիրաբույժին Փառքի շքանշանով  պարգևատրել է:

Ռուսական կողմը դեռևս հանդես չի եկել այս դիպվածի վերաբերյալ մեկնաբանությամբ: