Օգոստոսի 5-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ իր ծանոթուհուն` 1960 թ. ծնված Անի Մաջնունյանին այդ օրը ոչ ոք չի տեսել, և նա հեռախոսազանգերին չի պատասխանում:
Մեկնած օպերատիվ խումբն իր բնակարանում հայտնաբերել էր Անի Մաջնունյանի դիակը` բազմաթիվ ծակած-կտրած վերքերով: Նշանակվել էր ԴԲՓ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ու Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 6-ին, ժամը 23.50-ին, սպանությունը կատարելու կասկածանքով Երևանի Տ.Պետրոսյան և Փիրումյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Մուշեղ Մ.-ին, որը օգոստոսի 7-ին ձերբակալվել է: Օգոստոսի 8-ին Մուշեղ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քննությունը շարունակվում է:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					