Սիրիայում իրավիճակը գնալով լարվում է, մարդիկ օրերով զրկվում են ջրից ու լույսից։

Իսկ բախումներն ու դրա հետևանքներն էլ ավելի են դարձնում մարդկանց կյանքը։

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Զաբադանի շրջանում շարունակվող բախումների հետևանքով զոհվել է սիրիական բանակի հայ զինծառայող Հաբեթ Մանուկ Աբրիկյանը:

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը, 1993 թվականին ծնված Հաբեթ Մանուկ Աբրիկյանը զոհվել է օգոստոսի 10-ին:

Վերջին օրերին շարունակում է լարված մնալ իրավիճակը նաև Հալեպում: Սիրիայի տնտեսական մայրաքաղաքի տարբեր, այդ թվում՝ նաև հայաբնակ շրջաններում ականներ հաճախ են պայթում։