Ինչպես հայտնել ենք, այսօր Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի տարածքում ընթանում է Վալերի Պերմյակովի դատավարությունը: Դատավարությունը լուսաբանվում էր ուղիղ եթերով, սակայն դատը լուսաբանող օպերատորներին միայն 15 րոպե թույլատրվեց մնալ դահլիճում:

Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի մամլո խոսնակ Ա. Կապկալոն ներկայացրեց ընթացակարգը, որով աշխատելու են լրագրողներն ու օպերատորները: Ըստ այդմ՝ նկարահանվել թույլատրվում է 15 րոպե, որից հետո օպերատորները պետք է լքեն դահլիճը և երեք ժամ անց կրկին կթույլատրվի մուտք գործել՝ վճռի հրապարակումը նկարահանելու համար: