Չինական CarNewsChina հանդեսի ենթակայության տակ են հայտնվել Bentley-ի Bentayga մոդելի խաղալիքի լուսանկարները՝ բրիատանական ընկերության առաջին արտաճանապարհային մեքենայի, որի հանդիսավոր ներկայացումը լինելու է սեպտեմբերին Ֆրանկֆուրտի ավտոսալոնի ընթացքում։ Առայժմ մեքենայի տեսքը պաշտոնապես բացահայտված չի եղել։
Հանդեսը լուսանկարները ստացել է չինական խաղալիք արտադրող ընկերություններից մեկից։ Որպես կանոն, այդպիսի ընկերությունները նոր մեքենաների լուսանկարները ստանում են ցուցադրությունից առաջ։ Դատելով լուսանկարներից Bentayga-յի դիմային հատվածը պահպանել է նախատիպի տեսքը, որը ներկայացված է եղել անցյալ աշնանը։
Մեքենայի սերիական արտադրության նմուշը կտարբերվի EXP 9 F նախատիպից, որը ներկայացվել է 2012 թվականին։ Արտադրվող տարբերակը ի տարբերություն նախատիպի պատրաստված է Continental և Flying Spur մոդելների ոճով։
Մեքենան կհամալրվի W12 թվին-տուրբո շարժիչով, նույն շարժիչի հիբրիդային տարբերակով, կամ 6 լիտրանով 12 գլանային դիզելային շարժիչով, որը կիրառվում է նախորդ սերնդի Audi Q7-ում։
Նորույթի վաճառքը սկսվելու է 2016 թվականից։ 2019 թվականի վրա ծրագրավորված է նույն մոդելի կուպեի թողարկումը։