Ռուսաստանում «օրենքով գողերը» նոր պատերազմ են սկսել: Սպանված Ասլան Ուսոյանի(Դեդ Հասանի) ակտիվները չեն կարողացել կիսել նրա զարմիկ Դմիտրի ճանտուրիան և նրա նախկին գործընկեր Էդուարդ Ասատրյանը: Քանի որ ֆինանսական հիմքի վրա «օրենքով գողերի» ընդունված չէ պատերազմ վարել, կողմերը սկսել են այսպես կոչեցյալ գաղափարկան հիմնավորում` միմյանց մեղադրելով անարժան վարվելակերպի մեջ: Այս մասին հայտնում է росбалт.ru գործակալությունը:
Դմիտրի Ճանտուրիան Միրոն մականունով Դեդ Հասանի մահվանից հետո ցանկացավ ստանձնել Ուսոյանի կլանի ղեկավարությունը,որի պատճառով սկսեց վարել իր քրեական հեղիանկությունը բարձրացնելու աշխատանքներ: Այդ քայլերից էր նաև 5 մլն պարգևի խոստումը «օրենքով գող» Ռովշան Ջանիևի(Ռովշան Լենքորանցի) սպանության համար, որին կասկածում են Ուսոյանի սպանության մեջ: Միաժամանակ Մոսկվայում սպանվեց Լենքորանցի «աջ ձեռք» Ռուֆատ Նասիբովը(Ռուֆո Գյանջեցին):Սուխումիում սպանվեց Ուսոյանի կլանի մեկ այլ հակառակորդ Աստամուր Գուլիան(Աստիա Սուխումցին),ինչպես նաև մերձմոսկովյան շրջանում թմրամիջոցներով և նռնակներով ձերբակալվեց Ջեմալ Միքելաձեն(Ջեմոն):
Էդուարդ Ասատրյանը «Օսետրինա» մականունով երկար ժամանակ եղել է Դեդ Հասանի գործընկերներից մեկը, սակայն 2012 թվականին նրանց մոտ սկսվեց կոնֆլիկտ ֆինանսական հողի վրա: Վերջնականապես նրանք կռվեցին այն բանից հետո, երբ Ուսոյանը և վերջինիս կլանի անդամ Գելա Կարդավան որոշեցին «թագազրկել» քրեական մեծ հեղինակություն ունեցող Բադրի Կոգուաշվիլիին,որին իր աջակցությունը հայտնեց Օսետրինան:Այդ դեպքից հետո Ասատրյանը և Ուսոյանը դադարեցրին շփումը:
Դեդ Հասանի մահից հետո, վերջինիս ակտիվներին քաջատեղյակ Ասատրյանը որոշեց վերցնել դրանց մեծ մասը իր հսկողության տակ:
«Օրենքով գողերը» չէին կարող հայտարարել, որ պատերազմ են սկսել կիսելու Ուսոյանի ակտիվները և իրենց պատերազմի համար սկսեցին որոնել գաղափարական հիմք:
Մարտի 23-ին տեղի ունեցավ առաջին հանդիպումը Օսետրինայի և Միրոյի կլանների միջև, որի ժամանակ հավաքվել էր շուրջ 100 գանգսթեր: Այդ հանդիպման ժամանակ Միրոյի կլանին հաջողվեց հաղթանակ տանել: Սակայն այժմ երկու կողմն էլ շարունակում է աշխատանքներ տանել իրենց կողմնակիցների թիվը ընդլայնելու համար:
«Վիճակը գնալով սրվում է, խաղաղ ճանապարհով այդ հարցը այլևս հնարավոր չէ լուծել, բացառված չէ, որ շուտով կսկսեն հնչել հրաձգություններ»,- այս մասին հայտնել է գործակալությանը մոտ գտնվող աղբյուրներից մեկը: