Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին միայն դասալքության համար սպառնում է մինչև տասը տարի ազատազրկում:
ՌԴ քրեական օրենսգրքի 338 հոդվածը սահմանում է մինչև տասը տարվա ազատազրկում դասալքության համար, բայց քանի որ Պերմյակովը մեղադրվում է միաժամանակ երեք հոդվածներով` դասալքություն, զենքի հափշտակում և ապօրինի կրում, ապա Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոյի խոսքով, որոշումը կայացնելիս երեք հոդվածները կհամադրվեն:
Ըստ Կատկալոնի՝ Պերմյակովը կպատժվի Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածներիով` 338 հոդվածի 2 կետի, 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի և 222 հոդվածի առաջին կետի պահանջներով։
ՌԴ քրեական օրենսգրքի 226 հոդվածի հիշյալ կետով նախատեսվում է պատիժ 5-12 տարի ժամկետով, 222-ով` մինչև երեք տարի: