Իրավիճակը գիշերը լարված է եղել նաև Տավուշի մարզի հատվածում: Թշնամին խախտելով հրադաթարը, ժամը 23;40-ի սահմանում կրակոցներ է արձակել Տավուշի մարզի մի շարք գյուղերի ու հստակ տների ուղությամբ,- YerevanNews.am-ին այս մասին հայտնեցին Տավուշի մարզի գյուղ Պառավաքարից, ավելացնելով, որ երկար տևող կրակոցների արդյունքում բնակչության մի մասը վախից խուճապի մեջ է ընկել:
Հիշեցնենք, որ օգոստոի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 82 մմ-անոց ականանետերից արձակել է 154 արկ: