Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկվել հերթական պաշտոնյային: Այս մասին ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել օգոստոսի 12-ին:

Ինչպես տեղեկանում ենք Հարավային Կորեայի լրատվամիջոցներից՝ այս անգամ մահապատժի ենթարկվածը երկրի փոխվարչապետ Չվե Են Գոնն է:

Փոխվարչապետը իր կյանքի մեծագույն սխալն է թույլ տվել, երբ սկսել է «շատախոսել»: Նա կյանքով է վճարել այն բանի համար, որ մի քանի ամիս առաջ իրեն թույլ է տվել քննադատել երկրի ղեկավարությանը:

Պարզվում է փոխվարչապետին մահապատժին ենթարկելու հրամանը այս տարվա մայիս ամսին տվել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը: