Երեկ երեկոյան արևելյան Չինաստանի ծովափյա քաղաքներից մեկում պայթուցիկների պահեստում պայթյուն է տեղի ունեցել։

Պայթյունը մեծ վնասներ է պատճառել. գրանցվել է 520 վիրավոր, որոնցից 66-ը ծանր վիճակում են գտնվում, իսկ զոհերի թիվը հասել է 44-ի, որոնցից 12-ը հրշեջներ են։

«France press»-ի փոխանցմամբ, ապակյա բեկորներ են հայտնաբերվել պայթյունի վայրից 3 կմ հեռավորության վրա։