Սիրիական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ րոպեներ առաջ Լաթակիա քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել հրթիռակոծում։

Հրթիռը ընկել է կայանված ավտոմեքենայի վրա։ Լսվել է 2 հզոր պայթյուն. առաջինը հրթիռակոծման պատճառով, իսկ երկրորդը՝ հրթիռի ընկնելու պատճառով, ավտոմեքենայի պայթյունի արդյունքում։

Հրդեհվել են 3 ավտոմեքենաներ, վիրավորվել են քաղաքացիներ։