Մարդու իրավունքների ժամանակակից անհատակենտրոն մոտեցումն է Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում ու շատ ու շատ երկրներում իրավիճակի հանդեպ անտարբերությունը։ Այս մոտեցման հետևանքով մարդկանց խումբը, համայնքը, ազգությունը ընդամենը դարձել է մարդկանց քանակ, որտեղ անելիք չկա. այ եթե լիներ կոնկրետ մեկի խնդիրը՝ արևմտյան քաղաքակարթության ներկայացուցիչը կմտահոգվեր։

ՀԳ
Շատերը չգիտեն, որ ԽՍՀՄ-ի և արևմուտք-ի մարդու իրավունքների ձևավորման հիմքում ընկած էր հենց այս դիալեկտիկան՝ Սովետը պաշտպանում էր կոլեկտիվ իրավունքը ու դրանով հակադարձում շատ մարտահրավերների այդ անկյան տակ։ Սա սովետի գովասանքը չի։ Պարզապես դանդաղ քայլերով տեղի ունեցավ մի պրոցես, որի արդյունքը հանգեցրեց այսօրվան՝ սկզբում միաբևեռ անհատապաշտ իրավապաշտպան մոտեցումն էր, իսկ այժմ էլ, երբ Ռուսաստանը որոշեց «խաղացող» դառնալ, կոլետիվ իրավունքների պաշտպանությունը դարձել է քաղաքական մանիպուլացիաների խաղալիք ընդամենը։

ՀՀԳ
Սա նաև արևմտյան անհատակենտրոն մոդելի քննադատություն չի։ Պարզապես այդ մոդելը աշխատում է, երբ նրանց կոլեկտիվ իրավունքներն արդեն պաշտպանված են։

Աշոտ Խուրշուդյան՝ ֆեյսբուք