Այսօր կառավարության նիստին վարչապետը հայտարարեց, որ կառավարությունը չի պատրաստվում փոխհատուցել խոշոր բիզնեսին օգոստոսի 1-ից թանկացած էլեկտրաէներգիայի սակագնի համար։

Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասաց. «Շատերի մոտ թյուր տպավորություն կա, որ մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրվող խորհրդատվության ավարտը, կառավարությունը սակագների տարբերության մասով կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլ նաև խոշոր բիզնեսին։ Դա այդպես չէ։ Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք վերցնելու ենք մեզ վրա միայն ազգաբնակչության ծախսը»։

Նշենք նաև, որ քիչ առաջ Կառավարության նիստում որոշում ընդունվեց Պաշտպանության նախարարությանն հաշվեկռշին գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին։