Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է Մոսկվա:

Որոշ լրատվամիջոցները գրել էին, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ընտանիքի հետ միասին մեկնում է Մոսկվա:

YerevanNews.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ, ով ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրը, նշելով, որ ավելի ուշ կարող է պատասխանել մեր արցերին:

Հարցին, թե արդյո՞ք ինքը տեղյակ չէ «Ժառանգության» առաջնորդի գրաֆիկից, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Տեղյակ եմ, բայց պետք է ճշտեմ»: 

Լուսանկարն՝ Արամ Շահինյանի և emedia.am-ի: