«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին:
1. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 23.00-ից մինչեւ օգոստոսի 14-ը ժամը 06.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Շարուրի փողոցի ջրամատակարարումը:
2. Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. օգոստոսի 14-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186, Մարգարյան 20, 20/1 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: