Եվա Ռիվասն իր Instagram-ի էջում գրել է.
«Արդեն երկու ամիս է, ինչ իմ հոգին մաքրվում է եւ լուսավորվում: Կյանքը, շրջապատը, իրադարձությունները, իմ պահվածքն ու աշխարհընկալումը փոխվում են աչքիս առաջ: Այդ հարցում ինձ օգնում են երկու բան` ես ու Աստված: Քանի դեռ ինքներս չենք ցանկանում ինչ-որ բան փոխել, ոչինչ չի փոխվի: Իսկ ցանկանալ պետք է շատ ուժեղ եւ անկեղծ, այդ ժամանակ աշխարհն այլ գույներ կստանա: Վաղը ես կկանգնեմ իմ նոր աշխարհի ձեւավորման հերթական աստիճանին: Ես այդ աշխարհ եմ հրավիրում այն մարդկանց, ովքեր ինձ վատություն չեն ցանկանում եւ ընդունում են ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ, քանի որ չեմ պատրաստվում փոխվել ինչ-որ մեկի համար: Աստված ինձ արարել է եւ ցանկանում է տեսնել այնպիսին, ինչպիսին ես կլինեմ նրա համար: Այն, ինչ արարում է Աստված, կատարյալ է:
Հենց Աստված ինձ օգնեց մոռանալ այն սարսափելի բաները, որոնք եղել են իմ կյանքում: Ինձանից երկու տարի պահանջվեց, որպեսզի բուժվեմ սարսափելի ցավից, դժոխային ցասումից եւ վրեժ լուծելու ցանկությունից, որոնք այրում էին իմ բոլոր օրգանները եւ իմ ուղեղը»: