«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ընդամենը մեկօրյա այցով մեկնել է Մոսկվա: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

«Պարոն Հովհաննիսյանը վաղը հետ է վերադառնալու և մասնակցելու է հանրահավաիքն»,-իր խոսքում նշեց Հովսեփ Խուրշուդյանը:

Վերջինս նշեց, որ այցը մասնավոր բնույթ է կրում և իրեն հայտնի չէ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան գրաֆիկը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ YerevanNews.am-ը հայտնել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը տիկնոջ և որդու հետ մեկնում է Մոսկվա: