ԱԺ ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, երբ ՄԻՊ-ը արդեն խորհրդարանին էր ներկայացրել իր 2011-2012 թվականի զեկույցը, ասաց.
«Հենց ես համակարգը դրանով է համակարգ, որ պետքա կարողանա Մարդու իրավունենքի համակարգը , մարդու իրավունքները նսեմացնի, որ կարողան իշխանություն մնալ: մարդը պետք է նսեմացած լինի: Սերժ Սարգսյանն իր երկու օր առաջվա ելույթում ցնցող փաստեց: Երդմնակալության ելույթն ընդամենը 3 էջանոց մի հատ ելույթ, որ մտքերի փոխանակման փուլում ասենք 10 րեպեանոց պատգամավորի սենց, միջանկյալ հարցի ելույթ երեք էջի վրա։ Սենց բան աշխարհում ոչ մի տեղ չեք տեսնի, ոչ մի նորմալ երկրում և Սերժ Սարգսյանը ելույթում ասում է, որ ինքը ախքատության դեմ պայքարելու է, չի պայքարելու աղքատության դեմ, որովհետև իրեն, այս համակարգին պետք է, որ մարդիկ աղքատ լինեն, բա ես 117 ընտրակաշառքի դեպքը որտեղի՞ց: Էտ աղքատությունից է, մարդը պետք է աղքատ լինի, որ տանեն 5 հազար դրամը տան, ասեն.«Վայ ախպեր ջան, որ դու 5 հազար դրամն ունես, ուրեմն դու աստված ես, ուրեմն գնանք քեզ ընտրենք »։ Ասում է արտագաղթի դեմ եմ պայքարելու, չեմ հավատում, ո՞նց է արտագաղթի դմ պայքարելու, բա ո՞վ է իրենց ընտրելու, որ արտագաղթի դեմ պայքարեն ։ Եթե մարդը ռեալ Հայաստանում լինի իրենց օգտին ով պետք է քվեարկի : Իրենց օգտին պետք է քվեարկեն այն մարդիկ, ովքեր Հայաստնում չեն : Այսինքն՝ Հայաստանում եղող շատ քիչ մարդիկ, որոնց մի մասին համոզված եմ, դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ ճանաչում են, պետք է քվեարկեն հենց նրանց փոխարեն և ի դեպ, քանի որ այս թեմային անդրադարձա ամփոփելով ուզում եմ ասեմ, որ հենց այդ իրողությունը մենք տեսանք ապրիլի 9-ին :
Այսպես քննարկումներ, որոնք շատ դժվար են հասնում բուն էությանը և ժողովուրդ, որն ուզում է սեփական երկրում ունենա իշխանություն և ապրիլի 9-ին Ազատության հրապարակը լեփ լեցուն էր հենց դրա համար, որ ցույց տա, որ այդ իշխանությունը ժողովրդին չի ներկայացնում։ Ես ուզում եմ ասեմ, որ անձամբ ես էլ եղել եմ Ազատության հրապարակում ի պաշտպանություն մարդու իրավունքների, առաջին հերթին իշխանություն ձևավորելու ՀՀ քաղաքացիների իրավունքների: Ասելու համար, որ Սերժ Սարգսյան անունով նախագահ ես ինքս, որպես քաղաքացի և պատգամավոր չեմ ճանաչում»: