Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ չի ցանկանում, որ թիմի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը լքի ակումբը:
«Պեդրոյի համար այժմ շատ ծանր ժամանակահատված է: Մենք իսկապես շատ ենք ցանկանում, որ նա մնա, բայց բարդ իրավիճակ է ստեղծվել: Առայժմ ոչինչ չի փոխվել: Պեդրոն ուղղակի ցանկանում է ավելի շատ խաղային ժամանակ ստանալ, իսկ ես ցանկանում եմ, որ նա ոչ մի տեղ չգնա»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Պեդրոյի ծառայություններով հետաքրքրված անգլաիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը պատրաստ է վճարել պայմանագրում նշված 30 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը: