«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ադրբեջանական զինուժի կողմից շահագործվող կարմիր գույնի էքսկավատորը Տավուշի մարզի Ոսկեվան, Բաղանիս գյուղերի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի սահմանագոտում շարունակում է ռազմավարական նշանակության նոր ճանապարհի կառուցումը: Կարմիր էքսկավատորը շարունակում է իր սև գործը:
Հողածածկ այդ ճանապարհը փորվում է ադրբեջանական դիրքերից առաջ: Մտահոգություն կա, որ ադրբեջանական Աշաղի Աքսիբարայից սկիզբ առնող այդ ճանապարհով ադրբեջանական զինուժը կարող է ծանր տեխնիկա փոխադրել և հետագայում հրետակոծել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, որ մաս է կազմում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: