Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հաստատել է թիմի հետաքրքրվածությունը՝ կտալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոյին ձեռք բերելու հարցում.
«Դուք պետք է Պեդրոյին հարցնեք՝ կտեղափոխվի՞ արդյոք «Մանչեսթեր Յունայթեդ», ոչ թե ինձ: Միայն կարող եմ ասել, որ գործն ընթացքի մեջ է, բայց տրանսֆերի ճակատագիրը կախված է միայն ֆուտբոլիստի և 2 ակումբների կամքից:
Նա դեռ մեզ մոտ չի հայտնվի, դրանից ավելի ոչինչ չեմ կարող ասել: Հենց որ նա գա, ես կհայտարարեմ, որ Պեդրոն «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է: Բայց այդպիսի բան դեռ չի եղել, պետք է սպասել:
Այո՛, Պեդրոն հենց այն արագ հարձակվողն է, որին մենք փնտրում ենք»,- ասել է վան Գալը՝ Goal.com-ին: