Ինչպես արդեն նշել ենք, մի քանի օր է թշնամին խախտում է հրադադարի ռեժիմը կրակոց արձակելով Տավուշի մարզի մի շարք գյուղերի ուղղությամբ,- YerevanNews.am-ին այս մասին հայտնեցին Տավուշի մարզի տարբեր գյուղերի բնակիչները:
YerevanNews.am-ը այսօր կապ հաստատեց կրկին բնակիչների հետ, ովքեր ասացին, որ իրավիճակը այս պահին համեմատաբար հանգիստ է, ոչ մի կրակոց այս պահին չկա, իրավիճակը լարված չէ՝ հենց այս պահի դրությամբ, որից հետո կապ հաստատեցինք Ներքին Կարմիր Աղբյուրի գյուղապետի հետ, վերջինս ասաց, որ ամեն բան հանգիստ է գյուղում, կրակոցներ չկան։
Իսկ սահմանին կրակոցներ հնչում են, թե՝ ոչ, նույն սահմանում ապրող գյուղապետը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ սահմանի հետ կապված ինքը չի կարող բան ասել, չգիտի կրակոց եղել է, թե ոչ, դա պետք է համապատասխան մարմիններից հարցնել։
Անդրադառնալով օրեր առաջ Տավուշի մարզում հակառակորդի գնդակից պայմանագրային զինծառայող՝ Սամվել Խարազյանի վիրավորվելուն և առողջական վիճակին, գյուղապետն ասաց, որ իրենց գյուղի նախկին բնակիչ է, անգամ իրենց գյուղում հաշվառված չէ, ամուսնացած է, ապրում է Իջևան քաղաքում, սակայն ինքը ոչինչ չի կարող ասել։