Ես առհասարակ աշխատում եմ չմեկնաբանել Հայ Առաքելական եկեղեցու գործողությունները, այս անգամ ևս չեմ մեկնաբանի, բայց մի քանի հարցեր կուղղեմ:
Բազմիցս լսել եմ, որ Հայ Առաքելական եկեղեցին հրաժարվում է Թուրքիայում կնքել այն մարդկանց ովքեր գալիս են և խնդրում են իրենց քրիստոնեա դարձնել: Եկեղեցին հավելյալ փաստաթղթեր է պահանջում, որը կապացուցի, որ այդ մարդիկ ծպտյալ հայեր են:
Այդ նույն խնդիրը վերջերս առաջացավ նաև Հայաստանում, երբ համահայկական խաղերի եկած մարդկանց չկնքեցին:
Նախ այս ամենը մտահոգիչ է, որովհետև այսպես գլուխ են բարձրացնում աղանդավորական շարժումները:
Ենթադրենք մարդը իրոք հայ չէ ու իքս ազգի ներկայացուցիչ է ու իքս կրոնի հետևորդ, բայց տարիների ընթացքում հասկացել է, որ ուզում է դառնալ քրիստոնյա և եկել է մեր եկեղեցի: Հնարավոր չէ՞ նրան կնքել և դարձնել քրիստոնեա, ինչո՞վ է դա դեմ մեր հավատքին:
Եթե 100 տավա ընթացքում հայը ծպտյա է եղել ու կորցրել է իր փաստաթղթերը, փաստորեն պե՞տք է այդպես էլ մնա:
Հ.Գ. Խնդրում եմ հարցիս պատասխանեն կոմպետենտ մարդիկ,իսկ հիստերիայի նոպա ունեցողները կարող են շրջանցել գրածս:
Էդգար Խաչատրյան՝ ֆեյսբուք