Տղամարդիկ հաճախ չեն բարձրաձայնում իրենց ցանկությունները և նախընտրում են, որ կինը լուռ հասկանա իրենց: Եվ իսկապես ամեն ինչ չէ,որ հարկավոր է բարձրաձայնել: Երբեմն խոսքի վերածած ցանկությունը մարում է, կորցնում իր ուժը:

  Աչք մի փակեք Ձեր սխալների ու թերությունների վրա: Դրանք կոծկելու փոխարեն փորձեք փոխել:

Ուշադրություն դարձրեք Ձեր շարժումներին: Փորձարկեք էրոտիկ պարեր, դարձեք ավելի ճկուն:

Ուշադրություն դարձրեք Ձեր ժեստերին, միմիկային, ժպիտին, հիշե՛ք, որ ժեստերն ավելի կարող են գրգռել տղամարդուն: 
Պետք չէ դժգոել, անընդհատ տրտնջալ, որ հոգնած եք, կամ հիվանդ, հիշե՛ք, տղամարդիկ առույգ կանանց են նախընտրում:

Անպայման ուսումնասիրեք նրա նախասիրությունները, հայացքները և հաշվի առեք այն փաստը, թե ինչպիսին կուզենար տեսնել նա Ձեզ անկողնում:

Եվ հիշեք, տղամարդը ևս սիրում է գովեստի խոսքեր: