Գարեգին Նժդեհի 10 ասույթներ, որոնք պետք է դառնան յուրաքանչյուր հայի ազգային պատվիրանները:
1. Ամեն մի «ես» հանցավոր ապստամբ է, ամեն մի «եսականություն»` բարոյական մահափորձ է այն Մեծ Ամբողջի դեմ, որ ազգ է կոչվում:
2. Ամեն վախկոտ կենսաբանորեն անբարոյական է:
3. Անհայրենիք դարձաձ մի ժողովրդի համար չկա ավելի բարձր և նվիրական նպատակ, քան իր հայրենիքի` իր հավիտենական սեփականության վերստացումը:
4. Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն: Այս երկուսի ճակատագիրը նույնացած է:
5. Բավական չէ հիացիկ վերաբերմունք, անգամ պաշտամունք ունենալ դեպի անցյալ սերունդը – պետք է գերազանցել նրան: Հենց սա է հարգանքի այն պսակը, որ յուրաքանչյուր հետնորդ պարտավոր է դնել նախնյաց հիշատակների կոթողին:
6. Միշտ էլ պարտվել են այն ազգերը, որոնք ունեցել են մեկ հենարան – քանակը:
Կռվադաշտը միշտ էլ պատկանել է որակին: Նրան են պատկանում վաղվա հաղթանակները:
7. Հոգեբանորեն անհայրենիք է նա, ով պատրաստ չէ ամեն վայրկյան մեռնելու իր հայրենիքի համար:
8. Ազգերը չեն ունեցել և պիտի չունենան ավելի մեծ թշնամի, քան նյութապաշտ առաջնորդը:
9. Անբարոյական է իրեն երջանիկ զգացող անհայրենիքը, լինի դա անհատ, թե ժողովուրդ:
10. Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում – կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում:
Մհեր Գրիգորյան՝ Ֆեյսբուք