Օգոստոսի 17-23-ը Լիտվայի Պալանգա քաղաքում տեղի կունենա «Ամբերի» գավաթ անվանումը կրող միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն Լիտվայի, Բելառուսի, Ուկրաինայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականները:
Պատրաստվելով այդ մրցաշարին՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն օգոստոսի 15-ից 17-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել նաև ստուգողական հանդիպում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի և «Բանանց-98» թիմի միջև, որում Հայաստանի հավաքականը հաղթել է 1:0 հաշվով:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը՝ Տիգրան Պետրոսյանցի գլխավորությամբ, օգոստոսի 17-ին Լիտվա կմեկնի հետևյալ կազմով.
Վահագն Ենգոյան Ակադեմիա
Ժոռա Սաֆարյան Ակադեմիա
Աբրահամ Պորտուգալյան «Բանանց»
Սամվել Խուրշուդյան «Բանանց»
Վարդան Բաբախանյան «Բանանց»
Պարգև Աբրահամյան «Բանանց»
Էրիկ Ղարիբյան «Բանանց»
Արթուր Խաչատրյան «Բանանց»
Կարեն Մելքոնյան «Բանանց»
Էրիկ Խուրշուդյան «Բանանց»
Աշոտ Գրիգորյան «Միկա»
Արման Ասիլյան «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան «Փյունիկ»
Միհրան Պետրոսյան «Փյունիկ»
Վիգեն Կարապետյան «Փյունիկ»
Նորայր Գրիգորյան «Փյունիկ»
Ալբերտ Խաչումյան «Փյունիկ»
Ռաֆիկ Մելիքյան «Փյունիկ»