«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ՀՀ վարչապետը կառավարության նիստի սկզբում հայտարարեց, որ հաջորդ շաբաթ կսկսվի Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահադորդման գծի շինարարությունը։ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանն էլ հաղորդագրություն է տարածել մանրամասն նկարագրելով այդ ծրագրի պատմությունը։ Բայց ոչ վարչապետը, եւ ոչ էլ նախարարությանը չեն նշել մի ուշագրավ «մանրուք»․

Երեւի մոռացել են, որ շինարարությանը վաղուց արդեն «սկսվել է» եւ վաղուց «ավարտվել»։ Դեռ 5 տարի առաջ, հեռավոր 2010 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների այն ժամանակվա նախարար Արմեն Մովսիսյանը եւ Իրանի այն ժամանակվա էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն միասին «ստարտ» են տալիս Հայաստան-Իրան երրորդ երկշղթա էլեկտրահադորդման գծի շինարարությանը։

Հենց այն նույն Էլեկտրահադորդման գծի, որի շինարարությունը կրկին պետք է մեկնարկի հաջորդ շաբաթ։ 2010 թվականին պաշտոնապես մեկնարկած այդ շինարարությանը պետք է ավարտվեր 18 ամսից։ Այսինքն՝ 2012 թվականի ապրիլին էլեկտրահադորդման գիծը պետք է պատրաստ լիներ։ Ի դեպ, հայ-իրանական էներգետիկ հարաբերաթաններում սա միակ «սկսված» ծրագիրը չէ։ 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում