2015թ. օգոստոսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի Դաշնությունում Սեյրան Օհանյան կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2015» միջոցառման շրջանակներում ս.թ. օգոստոսի 15-ին «Ալաբինո» ուսումնամարզական համալիրում անցկացվելիք «Տանկային բիատլոն» մրցումների եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով: