Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 13-ին, ժամը 23.15-ին, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով աղջիկը, շպրտվելով հանդիպակաց ուղեմաս, վրաերթի է ենթարկվել հանդիպակաց ուղեմասով ընթացող «Դաիհատսու» մակնիշի ավտոմեքենայի կողմից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: 

YerevanNews.am-ին փոխանցեցին, որ աղջիկը եղել է սիրիահայ, այստեղ ապրում էր եղբոր հետ, ծնողները Հալեպում են գտնվում, աղջիկն ստացել է բավականին լուրջ վնասվածքներ, կորցրել է բավականին շատ արյուն։ Աղջիկը դեռ անգիտակից վիճակում է։