Օգոստոսի 13-ին օտարերկրյա քաղաքացի, 1974 թ. ծնված Անդրե Ս.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմում էր ներկայացրել, որ իր ընկերը` օտարերկրյա քաղաքացի, 1958 թ. ծնված Մինաս Խ.-ն նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Զաքյան փողոցից նստել է պատահական տաքսի ավտոմեքենա, ուղևորվել օդանավակայան և ավտոմեքենայի սրահում մոռացել է իր ձեռքի պայուսակը, որում եղել են տեսախցիկ, բջջային հեռախոս, 2.900 դոլար, 400 Եգիպտական Հանրապետության գումար, դյուրակիր համակարգիչ և իր անձնական փաստաթղթերը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսի ավտոմեքենայի վարորդը 1982 թ. ծնված Արսեն Մ.-ն է, որը նույն օրը հրավիրվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Կատարվում է հետաքննություն: