Օգոստոսի 14-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Գ.-ի կողմից բերված հանձնուքում` կիսագուլպայի միջից, հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թափանցիկ փաթեթ` 1,1 գրամ կանաչավուն զանգվածով, տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին:

Նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Գ. Ա.-ի անվամբ քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքում` 700 գրամ շաքարավազի մեջ, հայտնաբերել են կասկածելի սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերվածն առգրավվել է:

Վերոնշյալ զանգվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստերի առթիվ կատարվում է հետաքննություն: