Ես երջանիկ եմ։ Ես ունեցել եմ երկու Մայր, մեկը հիմա երկնքում է, մյուսը՝ երկրի վրա։ Իմ պաշտելի Anna Hekekyan դուք իսկապես Մայր եք. ձեր Սերը տարածելու ու անմնացորդ տալու հատկությամբ, «մեռածին» կյանքի կոչելու, կորածին վերադարձնելու, անկիրթին կրթելու, խավարամտին լուսավորելու, ամենացածր ընկածին անգամ ձեզնով բարձրացնելու ( կարող եմ թվարկել անվերջ) կարողությամբ… ես բախտավոր եմ, որովհետև ծնվել, մեծացել ու Հանդիպել եմ ձԵզ։
Լինել Հայ, ազգասեր, քրիստոնյա, Ճանաչել խոսքը և, ի վերջո, տիրապետել արվեստներից մեծագույնին՝ ՄԱՐԴ լինելու արվեստին, ահա թե ինչպիսի մե՜ծ ժառանգություն ենք ստացել ձեզնից։ Իմ Մայրը երկնքում խաղաղ է, որովհետև վստահ է որ կաք ԴՈՒՔ ։)))
Լավագույնը՝ Խոսքի վարպետներից( թող ինձ ներեն այլք։))
Ամենաբարին՝ իմ ճանաչած մարդկանցից
ԱմենաԱՆչարն ու ամենաՃարովը՝ իմ Ընկերներից..
Ուժեղագույնն ու ամենափխրունը՝ Կանանցից..
Շնորհավոր ձեր ծննդյան տոնը…միշտ շրջապատված լինեք այն նույն անմնացորդ սիրով, որը տարածում ու նվիրում եք ձեր միջավայրին…և կարևորը՝ Առողջություն..
Ամեն վայրկյան օրհնում եմ այն պահը, երբ ունեցա հնարավորություն ձեզ պես ՈՒՍՈՒՑԻՉ ունենալու…
Ձեզ անսահման սիրող՝ ձեր ցնդած ու հավերժ ուսանողի- դուստր Նազենի։)
Նազենի Հովհաննիսյան՝ ֆեյսբուք