Ըստ սիրիական լրատվամիջոցների այսօր առավոտից ռմբակոծվում է Հալեպի Ալ Խալթիե, Ալ Ահզամիե և Սեյֆ Ալ Թաուլե թաղամասերը։
Առավոտվից մինչ հիմա 50-ից ավել հրթիռներ են ընկել այս շրջանների վրա։ Հրթիռների ավերիչ հարվածները երեք մարդաբնակ շենքերի են ուղղված եղել։ Շենքերի մի մասն է փուլ եկել։
Շտապօգնության մարմինները կարողացել են 3 դիակներ հանել, և փրկել 30-ից ավել վնասվածքներ ստացած քաղաքացիների։